Ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գայի փողոցի 7/1 շենքի թիվ 6 բնակարանի բնակչի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ անօգնական վիճակում հայտնաբերվել է 71-ամյա Նաթելլա Մշեցյանը:
Պարամեդիկ–փրկարարների կողմից հիվանդին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետեւ փրկարարների ուժերով տեղափոխվել շտապօգնության ավտոմեքենա:





























