Յուան հարստության ժամանակաշրջանին (1271-1368) պատկանող հնագույն դամբարան է հայտնաբերվել Չինաստանի արեւելքում, Շանդուն նահանգում։ Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով Ցզինան քաղաքի Հնագիտության ինստիտուտին։
Այն հայտնաբերվել է Չանցին քաղաքային շրջանում։ Աղյուսե դամբարանը կառուցվել է Չինաստանում մոնղոլների տիրապետության ժամանակաշրջանում, որոնք հիմնել են Յուան հարստությունը, որը գոյատեւել է հարյուր տարի։
Հնագիտության ինստիտուտից Գո Ցզյունֆենի խոսքով՝ դամբարանի ստորգետնյա մասը ձեւով հիշեցնում է մոնղոլական վրան։ Դամբարանի գմբեթը ծածկված է հարթաքանդակներով եւ լոտոսի ծաղկի ձեւ ունի։ Պատերը նկարազարդված են գեղեցիկ որմնանկարներով, որոնք պատկերում են ամպեր, ինչը, չինական հավատալիքների համաձայն, հաջողություն եւ բարեկեցություն է բերում։ Պատերից մեկին, տեղեկացնում է գործակալությունը, գրված է դրա կառուցման տարեթիվը։
«Դամբարանը շատ արժեքավոր է, քանի որ հայտնաբերվել են Յուան դարաշրջանի քիչ թվով դամբարաններ՝ գրառումներով»,- գործակալությունը մեջբերում է հնագետ Գո Ցզյունֆենի խոսքերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։





























