Իսրայելցի հնագետները կարծում են, որ իրենց հաջողվել է գտնել աստվածաշնչյան տեքստերում հիշատակվող Սեկելաղ քաղաքը, որտեղ Դավիթը ապաստան գտավ Սավուղ թագավորի հետապնդումներից, ասվում է գիտնականների հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Երկրի հարավում հետազոտողները հայտնաբերել են փղշատցիների բնակավայրերի ավերակներ, իսկ դրանց վերեւում՝ ավելի ուշ շինություններ եւ Դավիթի տիրապետության ժամանակաշրջանի արտեֆակտներ՝ ամայացման հետքերով։

«Սեկելաղի որոնումներում 12 վարկած է առաջադրվել... Բայց այս տեղերից ոչ մեկում միմյանց փոխարինող փղշտացիների բնակավայրերի եւ Դավիթ թագավորի ժամանակաշրջանի բնակավայրերի նշաններ չեն հայտնաբերվել։ Դրանք գտնվել են միայն  Խիրբեթ ար-Ռաիի պեղումներում»,- ասված է մամլո ամփոփագրում։

Փղշտացիների շերտում, որը թվագրվում է մ.թ.ա. XII-XI դարերով, գիտնականները հայտնաբերել են «զանգվածեղ քարե շինությունների մնացորդներ, աշխատանքի գործիքներ, ամանեղեն եւ ճրագներ։

«Փղշտացիների քաղաքի մնացորդների վրա հայտնաբերվել է Դավիթ թագավորի ժամանակների գյուղատնտեսական բնակավայր (մ.թ.ա. X դար)։ Դրա պատմությունն ընդհատել է հզոր հրդեհը, որը ոչնչացրել է շինությունները։ Տարբեր վայրերում գտնվել են մոտ հարյուր խեցե ամաններ»,- իրենց գտածոները նկարագրում են գիտնականները։

Հայտնագործությունն արել են Երուսաղեմի Հրեական համալսարանի, Մաքուորիի համալսարանի (Ավստրալիա) եւ Իսրայելի Հնությունների վարչության գիտնականները։

Սեկելաղը բազմիցս հիշատակվել է հինկտակարանային տեքստերում։ Անհուս թագավորը քաղաքը բնակության համար ներկայացրել է Դավիթ թագավորին, որտեղ ինքն էլ թագավոր է օծվել։ Աստվածաշնչում նկարագրվում է նաեւ Սեկելաղի վրա ամաղիքացիների հարձակումը, որոնք այն հրի են մատնել եւ գերեվարել բնակիչներին։