Ոստիկանության ծառայողները մարտի 21-ին Թբլիսյան խճուղու թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 44-ամյա Արամ Մ.-ին եւ 47-ամյա Արտուշ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, նրանք երթուղային  միկրոավտոբուսի սրահում գողացել են 50-ամյա Անահիտ Մ.-ի դրամապանակն ու փորձել են դիմել փախուստի, սակայն բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից:

Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: