Վերջին 100 տարիների վիճակագրական տվյալների վերլուծությունը, որն ստացվել է Ավստրալիայից, Ավստրիայից, Իռլանդիայից, Կանադայից, Նիդերլարնդներից, Նոր Զելանդիայից, Ֆինլանդիայից, Չեխիայից եւ Շվեյցարիայից, ցույց է տվել, որ այդ երկրներում անշեղորեն աճում է այդ մարդկանց տոկոսը, ովքեր իրենց որեւէ կրոնի հետեւեորդ չեն համարում (օրինակ Նիդերլանդների բնակչության 40 տոկոսը եւ Չեխիայի՝ 60 տոկոսը):
Դա զեկույցի հեղինակներին հիմք է տալիս եզրակացնելու, որ վաղ թե ուշ այդ երկրներում չի մնա հավատացյալ մարդիկ, հաղորդում է Open Space-ը:





























