Արտաշատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ մարտի 22-ին իրենց մոտ է տեղափոխվել դպրոցական Մարիամ Ղարիբյանը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ, 31-ամյա Մանվել Բեգիջանյանը Opel Vectra մակնիշի 23 ՏՕ 755 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Իսակովի եւ Օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 5-րդ դպրոցի աշակերտուհի Մարիամ Ղարիբյանին, ում իր մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:





























