Ամերիկացի զինվորին այսօր՝ մարտի 24-ին ռազմական դատարանը դատապարտել է 24 տարվա ազատազրկման, ով մեղադրվում է  2010թ Աֆղանստանի Քանդագար շրջանում երեք խաղաղ բնակչի սպանության մեջ։

Ջերեմի Մորլոքն ընդունել է իր մեղքը, նա պատմել է դատարանին, որ խաղաղ բնակիչների սպանությունը նախօրոք պլանավորել էր իր չորս ընկերների հետ:

22 ամյա Ջերամի Մորլոքն ընդամենը մեկն է այն զինվորներից, որոնք անցնում են այս դատական գործով, եւս 20 զինվորներ այդ վաշտից մեղադրվում են նույն հանցագործության մեջ։ ԱՄՆ-ի ռազմական պատմության մեջ, սա միակ աղմկահարույց դատական գործն էր, որը կատարվել էր Աֆղանստանում, հաղորդում է  «Ազատություն» ռադիոկայանը: