Հունաստանի նախագահ Կարլոս Պապուլյասը Թուրքիայից պահանջել է հրաժարվել է ԱԷԿ կառուցելու իր պլաններից, որոնք, իր խոսքով, վտանգ են ներկայացնում Հունաստանի համար: Պապուլյասը հանդես է եկել հույներին ուղղված ուղերձով մարտի 25-ի ազգային տոնի` 1821 թվականին Օսմանյան տիրապետությունից ազատագրվելու առթիվ: (Այս ազատագրումը հիմք է դրել Հունաստանի անկախ հանրապետության ստեղծմանը):
Պապուլյասի խոսքով, Ճապոնիայում տեղի ուենցած երկրաշարժի հետեւանքով ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարը հարցեր է առաջանցում գիտական գործունեություն իրականացնելիս որոշակի թույլատրելի սահմանների վերաբերյալ: «Ինտիտուցիոնալ մակարդակում եւ մեր գործընկերների պարտադիր աջակցությամբ Թուրքիան պետք է հասկանա, որ մենակ չի ապրում, այլ` համաշխարհային հանրության մեջ` որոշակի սահմանափակ իրավունքներով եւ թույլատրելիության որոշակի սահմաններում»,-հայտարարել է Հունաստանի ղեկավարը:
Ավելի վաղ Հունաստանը Թուրքիային հասկացնել էր տվել, որ Թուրքիայի դեմ բողոքով կդիմի Եվրամիությանը: Պապուլյասը արդեն իսկ քննադատել էր Անկարայի`ԱԷԿ կառուցելու մտադրությունները, սակայն ավելի մեղմ բառապաշարով:
Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն ի պատասխան հայտարարել էր, որ Թուրքիան հետեւություններ կանի Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով ի հայտ եկած իրավիճակից, սակայն չի հրաժարվի ատոմակայան կառուցելու իր պլաններից: Յըլդըզը հայտնել է, որ ԱԷԿ-ի կայաններից մեկը տեղակայվելու է հունական սահմանից 900 կիլոմետր հեռավորության վրա, եւ այդ պատճառով չի կարող վտանգ ներկայացնել Հունաստանի համար:



























