«Իսրայելական օդուժը հարվածել է Գազայի հատվածում կառուցված թունելներին, որոնք  նախատեսված են թմրամիջոցների տեղափոխման համար»,-հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով BBC-ին։

Նախօրեին պաղեստինցիները հրթիռներ են արձակել Իսրայելի հարավային տարածքների ուղղությամբ։

Ավելի վաղ Երուսաղեմի կանգառներից մեկում կանգնած ավտոբուսի մեջ պայթյուն էր որոտացել, որի արդյունքում մի կին էր զոհվել, 30-ը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։