Ֆրանսիան կշարունակի օդային հարվածներ հասցնել Մուամար Քադաֆիի ռազմական օբյեկտների ուղությամբ, որը տեղի է ունենում, կուալիցիայի ուժերի գործողությունների շրջանակներում, մարտի 24-ին ֆրանսիական RTL ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն։

«Մենք շարունակելու ենք օդային հարվածները, մեր թիրախը ռազմական օբյեկտներն են, ուրիշ  ոչինչ։ Հարվածները կշարունակվեն այնքան, որքան անհրաժեշտ կլինի»-ասել ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը եւ հայտարարել, որ ռազմական միջամտությունն արդեն տվել է իր դրական արդյունքը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Ժյուպենի խոսքով, կոալիցիոն ուժերի գործողությունների շնորհիվ «չեզոքացվել են» Քադաֆիին հավատարիմ փաստացի բոլոր ռազմաօդային ուժերն ու եւ հակաօդային պաշտպանության համակարգերը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն մարտի 17-ին ընդունել է 1973 բանաձեւը, որով նախատեսվում է  փակել Լիբիայի օդային տարածքը` ապահովելու խաղաղ բնակչությանը ավիահարձակումներից:

Կոալիցիայի ռազմական ուժերի գործողություններն սկսվել են մարտի 19-ին: ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը 120 «Թոմահաուք» հրթիռներ են արձակել, հաղորդվում է 60 սպանվածների եւ հարյուրավոր վիրավորների մասին: Ներկայումս գործողություններին մասնակցում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան, Բելգիան, Իտալիան, Իսպանիան, Դանիան: