«Չի կարելի ժողովրդին մոլորության մեջ գցել եւ 10 հազարանոց հանրահավաքը ներկայացնել 200 հազարանոցի տեղ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, թե, 200 հազարանոց հանրահավաք հավաքելով ՀԱԿ-ը կհասնի իշխանափոխության:
«Հայ ազգային կոնգրեսը ինքն է գտնվում մոլորության մեջ` կարծելով, թե երկրի ղեկավարությունը կհրաժարվի իշխանությունից կամ կփախչի: Պետք է ուղղակի հիշել, թե ով եւ ինչ հանգամանքներում հրաժարվեց իշխանությունից»,- ասել է Շարմազանովը` հավելելով, որ ոչ հանրապետական կուսակցությունը, ոչ նրա առաջնորդ Սերժ Սարգսյանը չեն փախել անգամ մարտի դաշտից եւ ժողովրդին չեն թողել բախտի քմահաճույքին, ի տարբերություն ոմանց:
ՀՀԿ խմբակցության քարտուղարը նկատի է ունեցել 1998թ. Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը:





























