Իրականությանը չի համապատասխանում «Իրատես» թերթում հրապարակված լուրը, ըստ որի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Թբիլիսիում եւ Երեւանում ռեստորաններ ունի: Այս մասին պարզաբանում է տարածել Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«ՀՀ վարչապետի աշխատակազմն անթույլատրելի է համարում այս հրապարակման մեջ տեղ գտած ոչ ճիշտ պնդումը»,-ասված է պարզաբանման մեջ:

Նշենք, որ «Բա ասում եք՝ գործարարներ չունեք» վերտառությամբ հրապարակման հերքումը տպագրել է նաեւ «Իրատես» թերթը: