Ուկրաինայի Պետական պահպանության նախկին սպա Նիկոլայ Մելնիչենկոն պնդում է, որ իր եւ Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի առերեսումը տեղափոխվել է մարտի 25-ին` Կուչմայի առողջական վիճակի վատթարացման պատճառով:

«Ես հուսով եմ, որ այն կկայանա, եւ Լեոնիդ Դանիլովիչն իրեն լավ կզգա, քանի որ այսօր իր համար շատ ծանր էր լինելու ինձ հետ առերեսվել»,- ասել է Մելնիչենկոն:

Կուչման «հրեշավոր սադրանք» է որակել իրեն Գոնգաձեի սպանության մեջ մեղադրելը

Կուչման հայտարարել է, թե իր հասցեին մեղադրանքները «Ուկրաինայի դեմ հրեշալի սադրանք է»: Կուչմայից չհեռանալու մասին ստորագրություն է վերցվել:

Ուկրաինայի նախկին նախագահը մեղադրվում է ՆԳՆ-ին հրամաններ տալու մեջ: Պատրվակը ձայնագրություններ են, որտեղ Կուչման անձամբ է խնդրում ՆԳ նախարար Յուրի Կրավչենկոյին «լուծել Գոնգաձեի հարցերը»:

Ընդդիմադիր լրագրող Գեորգի Գոնգաձեն սպանվել էր, գլխատվել ու Կիեւին մերձակա անտառում թաղվել 2000 թվականին։

Նրա սպանության գործի քննությունը շարունակվում է ավելի քան 10 տարի: Այս ընթացքում մի քանի առանցքային վկաներ մահացել են կասկածելի հանգամանքներում։ 2008 թվականին երկարատեւ ազատազրկման են դատապարտվել քրեական հետախուզության երեք աշխատակիցներ: