Վաշինգտոնը պատրաստ է Փհենյանի հետ երկխոսության շարունակմանը եւ համապատասխան քայլեր է սպասում Հյուսիսային Կորեայից: Հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն այս մասին ասել է Թաիլանդի ԱԳ նախարար Դոն Փրամթվինայի հետ ԱՄՆ-Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա նախարարական հանդիպման արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պատրաստ ենք շարունակել Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները: Ցավոք, ես հնարավորություն չունեցա դա քննարկելու [նախարարական նիստի շրջանակում],- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Փհենյանի հետ շփումներին չե՞ն խանգարում նրա կողմից անցկացված նոր հրթիռների արձակումը: - Հույս ունենք, որ Կիմ Չեն Ընը իր թիմը կտրամադրի [ԱՄՆ Հյուսիսային Կորեայի հարցերով հատուկ ներկայացուցի Սթիվեն Բիգենի հետ բանակցելու համար], եւ մենք երկխոսությունը կշարունակենք»:



























