ԱՄՆ Գլեն-Միլս քաղաքի բնակիչ Թիմ Մարթինը որդու հետ խաղացել է լողափում, երբ հանկարծ տեսել է, որ մատանին ընկել է մատից, գրում է UPI-ն:
Մարթինի համար, ով ամուսնացած է արդեն 13 տարին, այդ մատանին մեծ նշանակություն ուներ: Տղամարդը մի քանի ժամ փնտրել է մատանին, երբ անսպասելի հանդիպել է մետաղական դետեկտորով էնտուզիաստի՝ Բոբ Բրաունին:
Մարթինի խոսքով՝ այդ հանդիպումը սյուրռեալիստական էր: Բրաունը հայտնել է, որ այս տարի արդեն 39 մատանի է գտել, եւ Մարթինի մատանին 40-րդն :





























