Ճապոնիայում հակասական քանդակը, որը խորհրդանշում է «հաճույքի համար կնոջը», հեռացվել է ցուցադրությունից՝ բազմաթիվ սպառնալիքներից հետո, որոնք ստացել են միջոցառման կազմակերպիչները, հաղորդում է Reuters-ը:
«Հաճույքի համար կին» անվանում էին կորեուհիներին, որոնց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստիպում էին աշխատել Ճապոնիայի հասարակաց տներում:
Ճապոնիան հայտարարում է, որ այդ հարցն արդեն լուծվել է անցյալում համաձայնությունների եւ հայտնած ներողության ճանապարհով, սակայն շատ կորեացիների կարծիքով՝ Ճապոնիան բավարար ջանք չի գործադրել եւ զոհերը պետք է փոխհատուցում ստանան:
Միջոցառման կազմակերպիչները որոշել են քանդակը հեռացնել ցուցադրությունից «ահաբեկչական սպառնալիքների» պատճառով, որոնք ստացել են էլեկտրոնային փոստի եւ հեռախոսի միջոցով:





























