Սինգապուրի բիզնես կենտրոնում հայտնվել է Robinson Tower նոր երկնաքերը, որը հեռավորության վրա թվում է մեջտեղից կիսած, հաղորդում է CNN-ը:
Միայն մոտ հեռավորությունից կարելի է նկատել, որ այդտեղ՝ երկնաքերի մեջտեղում, ճարտարապետերը «կիսել են» շենքը՝ դարձնելով այն ավելի բարակ ու թողնելով բուսաբանական այգու համար տարածք:
Հրաշք-երկնաքերի ճարտարապետությամբ զբաղվել է նյույորքյան Kohn Pedersen Fox Associates ընկերությունը:
Այգու շուրջ աշտարակում նաեւ տեղադրված են սննդի ու ընպելիքների մանրածախ առեւտրի տաղավարներ:





























