Չինաստանի  ֆոնդային բորսաների հիմնական ինդեքսները նվազում են 2.6-3 տոկոսով  ԱՄՆ-ի՝ Չինաստանը արժութային մանիպուլյատոր  ճանաչելու որոշման եւ երկու երկրների միջեւ առեւտրային կոնֆլիկտի սրման հետեւանքով: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ վկայում են գործարքների տվյալները:

11:08-ին Շանհայի Shanghai Composite ֆոնդային բորսային հիմնական ինդեքսը նվազել է 2.67 տոկոսով՝ մինչեւ 274602 կետ, Շենչժենի Shenzhen Composite բորսայի՝ 3,27 տոկոսով՝ մինչեւ 1467,60 կետ, Հոնկոնգի Hang Seng Index-ը 2.7 տոկոսով՝ մինչեւ 25587,13  կետ:

Օգոստոսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարել էր սեպտեմբերի 1-ից 300 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար 10 տոկոս մաքսատուրքեր կիրառելու մտադրության մասին:

Այդ ֆոնին Չինաստանի Ժողովրդական բանկը երկուշաբթի նվազեցրել էր յուանի փոխարժեքը դոլարի նկատմամբ: Ավելի ուշ Ֆինանսների նախարարությունը Չինաստանին ներառել էր արժույթը մանիպուլացնող երկրների ցանկում՝ ԱՀԿ դիմելու համար:

Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական բանկի ղեկավար Ի Գանը հայտնել էր, որ Չինաստանը չի պատրաստվում յուանի փոխարժեքը գործիք դարձնել ԱՄՆ-ի հետ առեւտրային կոնֆլիկտի արձագանքման համար, իսկ  վերջերս չինական արժույթի փոխարժեքի փոփոխականությունն առաջացել է  անորոշության արտաքին գործոններով:

Նա ընդգծել է, որ Չինաստանը, լինելով պատասխանատու պետություն, հարգելու է G20-ի գագաթնաժողովի  ժամանակ  արժույթի փոխարժեքի հետ կապված իր խոստումները: