Հյուսիսային Կորեան այսօր փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռ է արձակել ծով, հաղորդում է Fox News-ը:
Նշվում է, որ այդպիսով երկիրը հանդես է եկել փակուղի մտած միջուկային դիվանագիտության ֆոնին ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի զորավարժությունների դեմ:
«ԿԺԴՀ հրթիռային արձակումների 4-րդ փուլը տեղի է ունեցել փակուղուց 2 շաբաթ անց, որում հայտնվել են ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան միջուկային բանակցությունների հարցով՝ նույնիսկ հաշվի չառնելով այն, որ ԿԺԴՀ նոր ռազմական հնարավորությունները կարող են հարված հասցնել Սեուլին եւ այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին»,- նշում է հեռուստաալիքը:
Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ նշանակություն չի տվել ԿԺԴՀ-ի կողմից ստացվող սպառնալիքին, սակայն, ըստ փորձագետների, այդ արձակումները նպատակ ունեն ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա՝ բանակցությունները վերսկսելու համար:



























