Իտալացի եւ գերմանացի հետազոտողները հրաբուխների ժայթքման վայրերի հստակ որոշման նոր մեթոդ են հայտնաբերել: Այդ թեմայով մեծ նյութ է հրապարակվել Science Advances պարբերականում, գրում է Planet Today-ը:

Բարդ խնդիր է կանխատեսել, թե կոնկրետ որտեղ է կալդերայի կամ հրաբխի խառնարանի վրա տեղի ունեցել հերթական ժայթքումը:

«Կալդերայի լայնությունը կարող է կազմել մի քանի մետր, եւ, համապատասխանաբար, կոնկրետ վայր գտնելը շատ բարդ է: Մեր մեթոդը թույլ է տալիս կանխատեսել ժայթքման վայրը բավականին բարձր ճշգրտությամբ»,- ասում են Պոտսդամի Գելմգոլցի անվան կենտրոնի աշխատակիցները:

Պարզվել է, որ կալդերաները «մեկանգամյա» են, այսինքն՝ լավան անցնում է դրանց միջով մեկ անգամ: Գիտնականները համակարգչային մի քանի մոդել են ստեղծել: Ծրագրի հեղինակներն ասում են, որ մշակված մոդելները կարող են կանխատեսել ԱՄՆ-ում Յելոուսթոնյան սուպերհրաբխի ժայթքումը: