Պակիստանի իշխանությունները որոշել են վտարել Հնդկաստանի դեսպանին՝ Ջամմու եւ Քաշմիր հնդկական նահանգի հատուկ կարգավիճակը չեղարկելու որոշման պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով France Presse-ին:

Ավելի վաղ Պակիստանի ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցման եւ երկկողմ առեւտրի դադարեցման մասին: