Նյու Յորքում վաճառքի է հանվել աշխարհիկ էգ առյուծ, նկարչուհի, գրող, 19-րդ դարի ամերիկացի հայտնի մագնատ Կոռնելիուս Վանդերբիլթի ժառանգ Գլորիա Վանդերբիլթի հայրական տունը, հաղորդում է Fox Business-ը:

Այն ցանկանում են վաճառել 50 մլն դոլարով:

5610 քառ. մ տարածքով առանձնատունն ունի 12 սենյակ, 11 լոգասենյակ, 3 կանացի սենյակ եւ մոտ 457 քառ. մ ազատ տարածք:

Գլորիա Վանդերբիլթը, որը մահացել է քաղցկեղից այս տարվա հունիսին 95 տարեկան հասակում, ԱՄՆ-ում հայտնի էր որպես ջինսերի դիզայներ:

Գլորիա Վանդերբիլթը 200 մլն դոլար էր ժառանգել իր հարուստ ընտանիքից, սակայն, որոշ տվյալների համաձայն, նա այդ գումարի մեծ մասը նվիրաբերել է բարեգործությանը: