ԱՄՆ երկրաբանական ծառայությունը զգուշացրել է Հավայան Կիլաուեա հրաբխի աղետալի ժայթքման մասին, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Live Science-ին:

Երկրաբանական ծառայության տեղեկություններով՝ խառնրանի ստորին հատվածում ջրի կրիտիկական զանգված է հավաքվում, որը հոսում է ժայռերի ճեղքերից:

Տվյալ պահին խառնարանում ձեւավորվել է 3 լճակ, որոնք պետք է ինչ-որ պահի միավորվեն լճում:

Երբ հրաբուխը սկսում է ժայթքել, շիկացած լավան լճի ջուրը գոլորշու կվերածի, ինչը պայթյունի կհանգեցնի:

Այդուհանդերձ, գիտնականների կարծիքով, պայթյունը պետք չէ սպասել մոտ ապագայում: