HushHush կոմերցիոն հարթակի հաճախորդը, որը զբաղվում է լյուքս դասի ապրանքների վաճառքով, հայտարարել է «պրոֆեսիոնալ գայթակղողի» որոնման մասին, ոը կկարողանա ստուգել նրա հարսնացուի հավատարմությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Daily Mirror-ին:

Տղամարդը, որը ցանկացել է անանուն մնալ, դիմել է այդ քայլին, քանի որ նրա հարսնացուն շտապել է ամուսնանալ եւ դեմ է եղել ամուսնական պայմանագրին: Ընդ որում, հայտարարության հեղինակը նշում է, որ արդեն վաղուց երիտասարդ չէ:

Նրա խոսքով՝ ավելի վաղ նա հարաբերություններ է ունեցել կանանց հետո, որոնց հետաքրքրել է միայն փողը, եւ այժմ ցանկանում է համոզվել, որ իր հարսնացուն անկեղծ մտադրություններ ունի:

Այդ դերին համապատասխան անձը կստանա 15 հազար ֆունտ սթերլինգ, անշարժ գույք, թանկարժեք ավտոմեքենա եւ անձնական ծախսերի համար գումար:

Նա նաեւ պետք է լինի ֆիզիկական լավ վիճակում, դեմքի վրա մազեր ունենա, ինչպես նաեւ գեղեցկադեմ լինի: