Բրիտանացի գիտնականները Չեռնոբիլի ԱԷԿ-ի օտարման գոտում ցորենից եւ ջրից ոչ ռադիոակտիվ օղի են ստեղծել, հաղորդում է Independent-ը:
Այն ստացել է «Ատոմիկ» անվանումը, օղին ոչ ռադիոակտիվ է եւ պիտանի է օգտագործման համար:
Նախ հետազոտողները թորել են ալկոհոլը, ապա դրա մեջ ջուր ավելացրել: «Ատոմիկի» ստեղծման համար հանքային ջուրը վերցրել են Չեռնոբիլի չաղտոտված ջրավազանից:
Պարբերականը նշում է, որ օղին սպառողական առաջին ապրանքն է, որը պատրաստվել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի օտարման գոտում 1986 թվականից հետո:
Օղին ստեղծել է Պորտսմուտի համալսարանի գիտնականների խումբը՝ պրոֆեսոր Ջիմ Սմիթի ղեկավարությամբ: Նրանք հույս ունեն սկսել օղու վաճառքը Chernobyl Spirit Company ձեռնարկության օգնությամբ:





























