Թուրքիայի Նեւշեհիր քաղաքի մոտակայքում շրջվել է ճապոնացի զբոսաշրջիկներով ավտոբուսը։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  Նեւշեհիրից դեպի Ուրգյուփ ընկած ճանապարհին ճապոնացի զբոսաշրջիկներով ավտոբուսը արագության տակ չի կարողացել շրջադարձ կատարել եւ շրջվել է։

Միջադեպի հետեւանքով վնասվածքներ է ստացել 20 ճապոնացի զբոսաշրջիկ, ինչպես նաեւ վարորդն ու էքսկուրսավարը։