Թուրքական Օզեգին համալսարանը երեք տարվա ընթացքում կրթական ծրագիր կիրականացնի 340 կին ձեռնարկատերերի համար: Այն կոչվում է «10 000 կին» եւ իրկանացվում է «Goldman Sachs» ամերիկյան ներդրումային բանկի աջակցությամբ, հաղորդում է «Nouvelles dArménie»-ին:

Օզեգինի տնօրենների խորհրդի նախագահը պնդում է, որ Թուրքիայում կին ձեռնարկատերերի ի հայտ գալը տնտեսական աճի կարեւոր նախապայմաներից կլինի:

 «Օզեգինն իսկապես բարի գործ է կատարում», – ասել է Թուրքական  առեւտրային պալատների միության կանանց բաժնի նախագահ Այնուր Բեկթաշը:

 «Թուրքիայում կա աշխատանքի իրավունք ունեցող 20 մլն կին, որոնցից միայն 6 միլիոնն է աշխատում: Կարեւոր չէ` դուք կլուծե՞ք Կիպրոսի հակամարտությունը կամ հայկական հարցը. մենք ԵՄ մուտք չենք ունենա, առանց, առաջին հերթին, կանանց խնդիրը լուծելու», – ասել է նա` նշելով, որ Թուրքիայում կա միայն 80 հազար կին ձեռնարակատեր` 1,3 մլն տղամարդ ձեռնարկատերերի դիմաց: