Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը նախատեսված էր մարտի 25-ին, հետաձգվել է, «Ինտերֆաքսին» հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի աղբյուրը:
«Իսկապես նման հանդիպում նախատեսված էր, բայց կողմերց մեկին այդ ժամկետը չի բավարարել: Ուստի հանդիպումը չի կայացել եւ հետաձգվել է»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը:
Նշենք, որ հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեյարովը մարտի 10-ին:
Նա նշել էր, որ հերթական հանդիպման նախաձեռնությունը, ըստ ամենայնի, գալու է ռուսական կողմից, քանի որ Սերգեյ Լավրովը նման առաջարկ է արել:





























