Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հակառակորդները մարտի 26-ին առավոտյան գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Աջդաբիա քաղաքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով France-Presse գործակալությունը:

Բենղազիից 160 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքը մի քանի օր շարունակ դաժան մարտերի թատերաբեմ է եղել:

Ուրբաթ օրը Քադաֆիի բանակը հակահարձակում է սկսել, սակայն արեւմտյան երկրների ավիացիայի օգնությամբ ապստամբներին հաջողվել է հաղթանակ տանել:

Գիշերը ֆրանսիական օդուժի կործանիչը Աջդաբիայում ոչնչացրել է լիբիական բանակի հրետանային մարտկոցը:
Հիշեցնենք, որ մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձեւ է ընդունել, որը ենթադրում է օդային տարաքի փակում: Գործողությանը մասնակցում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Կանադան, Բելգիան, Իտալիան, Իսպանիան, Դանիան: