ԱԳ նախարարների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը Բեռլինում տեղի կունենա ապրիլի 15-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը։
Նրա խոսքով, ռուսական կողմից հանդիպմանը կմասնակցի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ռոգոզինը մեծ է համարել խորհրդակցության ընթացքում Լիբիայում առկա իրավիճակի մասին հարցի բարձրացման հնարավորությունը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 17-ին բանաձեւ էր ընդունել, որը նախատեսում էր Լիբիայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծել, որը հնարավորություն է տալիս Քադաֆիի ուժերի դեմ օտարերկրյա մարտական գործողություններ սկսել։




























