ԱՄՆ -ը Լիբիայում ցամաքային օպերացիա չի պլանավորում, իսկ իրենց ռազմական ուժերի դերը հակամարտությունում էապես կսահմանափակվի, հայտարարել է նախագահ Բարաք Օբաման:

«Որպես գերագույն գլխավոր հրամանատար` ես ավելի բարդ որոշում, քան մեր զինվորականներին կորուստներով լի ճանապարհ ուղարկելը, չեմ տեսնում:  ԱՄՆ-ը ամեն անգամ չպետք է միջամտի, երբ աշխարհի ինչ-որ անկյունում հակամարտություն է բռնկվում:  Ամենասկզբում ես խոստացել եմ, որ մեր զինված ուժերի դերը սահմանափակ է լինելու: Մենք ցամաքային ուժեր չենք մտցնի Լիբիա. մեր զինվորականներն սկզբում ապահովել են կոալիցիայի օպերացիան, բայց հիմա արդեն ավելի լայն միջազգային ջանքերի ժամանակն է», - ասել է Օբաման ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մարտի 24-ին հայտարարել էին, որ երկար բանակցություններից հետո համաձայնել են ԱՄՆ-ից վերցնել հրամանատարությունը: Ուրբաթ լրատվամիջոցները, հղում կատարելով Ռուսաստանի հատուկ ծառայությունների անանուն աղբյուրի, հայտնել էին, որ  միջազգային կոալիցիան ակտիվորեն ցամաքային օպերացիայի պլան է մշակում, որը կարող է սկսվել ապրիլի սկզբին: