Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե Լիբիայի ղեկավար Մուամար Կադաֆին պետ է հրաժարական տա, որպեսզի փրկի երկիրը ավելի շատ ավերվելուց։
Թուրքական Ihlassondakika-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Գաբոնում հանդիպել է Գաբոնի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբայի հետ, եւ համատեղ ասուլիսում անդրադարձել է Լիբիայի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Իմ կարծիքով՝ Լիբիայի ղեկավարը պետք է հրաժարական տա, որպեսզի փրկի երկիրը էլ ավելի շատ ավերվելուց»,- ասել է Աբդուլլահ Գյուլը։
Գաբոնի նախագահն իր հերթին ավելացրել է, թե Լիբիայի ներսում չի կարող հաղթող կողմ լինել։ «Լիբիացիները չեն կարող միմյանց դեմ հաղթանակ տանել։ Այլ երկրները պետք է կանխեն Լիբիայում նման իրավիճակի զարգացումը»,-ասել Գաբոնի նախագահը։





























