Լիբիացի ապստամբները  հայտարարում են, որ նվաճել են Մուամար Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքը: Նրանց ձեռքին են գտնվում ափի բոլոր խոշոր նավթային կենտրոնները: Միջազգային կոալիցիայի ավիահարվածների աջակցությամբ, որ մաքրում է ճանապարհը, ապստամբները, վստահորեն շարժվում են դեպի արեւմուտք: Ռազմական գործողության վերահսկողությունը նախօրեին իր վրա է վերցրել Հյուսիսատլանտյան դաշինքը:

Լիբիայում ռազմական բոլոր գործողությունները ներկայումս ղեկավարում է ՆԱՏՕ-ն: Ապստամբներն արդեն վերցրել են Բին-Ջավադ, Մարսա-էլ-Բրեգա, Ռաս-էլ-Անուֆ քաղաքները:

Ապստամբները շարժվում են մայրաքաղաքի վրա:

Իրավիճակը ծայրահեղ ծանր է Տրիպոլիում, որտեղ բենզինի սուր պակաս է զգացվում: Գիշերը առնվազն 9 ավիահարված է եղել Տրիպոլիի վրա: