Թուրքիայում սկանդալ է բարձրացել՝ զինվորների բռնաբարության 2 դեպքի կապակցությամբ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  առաջին դեպքը տեղի է ունեցել  Բոլուի ժամդարմերիայի զորամասում 2011-ի հունվարի 15-ին։  Այստեղ հրամանատարը զորամասի պահեստում բռնաբարել է ժամկետային զինծառայողին։

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Բիլեջիք Գյոլփազարըի ժանդարմերիայի ուսումնական զորամասում։ Այս զորամասում 2011-ի փետրվարի 11-ի գիշերը նորակոչիկ Յ.Հ.-ն զորանոցից դուրս է եկել ծխելու եւ ենթարկվել 3 զինծառայողի կողմից բռնաբարության։

Բռնաբարության 2 գործով Թուրքիայի զինդատախազությունը հետաքննություն է իրականացնում։