Մարտի 29-ին լրանում է Րաֆֆի Հովհաննիսյանի «Ազատության ծոմի» 14-րդ օրը, որի կապակցությամբ վաղը` մարտի 29-ին, ժամը 16:00-ին Ազատության հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանին կայցելի Հայաստանի ավելի քան 25 դպրոցներից ընտրված աշակերտական պատվիրակությունը:

Աշակերտները կոչ են ուղղելու «Ժառանգության» առաջնորդին` դադարեցնել հացադուլը եւ իր գործունեությունը շարունակելու պետական եւ միջազգային այլ ատյաններում: