ԱՄՆ նախագահ Դոնալդ Դրամփը ծիծաղելի եւ սուտ է անվանել ԶԼՄ-ների տեղեկատվությունը փոթորիկների դեմ միջուկային ռումբերի հնարավոր կիրառման մասին, որը նա, իբր, քննարկել է, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Axios-ի պատմությունն այն մասին, թե նախագահ Թրամփը ցանկանում է ուժեղ փոթորիկները պայթեցնել միջուկային զենքով՝ նախքան դրանք կհասնեն ծովափերին, ծիծաղելի է։ Ես երբեք նման բան չեմ ասել։ Դրանք ֆեյք լուեր են»,- գրել է Թրամփը Թվիթերում։
Ավելի վաղ Axios-ը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է, որ Թրամփը այդ գաղափարն արտահայտել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ զրույցում։ Աղբյուրը պարբերականին ասել է, որ Թրամփը փոթորիկների ռմբակոծման մասին խոսել է դեռ 2017-ին, բայց առանց «միջուկային» բառի օգտագործման։ Դա առկա է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի գրության մեջ։





























