Առաջիկայում լուրջ բանակցություններ կսկսվեն ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է AP-ը։

Նրա խոսքով՝ առեւտրային միջնորդները կիրակի օրը երկու «շատ լավ զանգ» են ստացել Չինաստանից։ Սակայն երկուշաբթի Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսում Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ այդ զանգերը վկայում են այն մասին, որ Չինաստանը լրջորեն է վերաբերվում համաձայնագրին։ «Ես կարծում եմ, որ մենք պատրաստվում ենք գործարք կնքել, որովհետեւ այժմ մենք պատշաճ պայմաններ ունենք։ Նրանք դա հասկանում են, եւ մենք ենք դա հասկանում»,- ասել է Թրամփը՝ հրաժարվելով նշել, թե ով է մասնակցել վերջին հեռախոսազրույցներին՝ նշելով միայն, որ դրանք եղել են «ամենաբարձր մակարդակի»։ «Եվ ես կարծում եմ, որ դա շատ դրական քայլ է»,- ավելացրել է Թրամփը։