Հնդկաստանը եւ Պակիստանը կարող են ինքնուրույն լուծել իրենց վեճերը Քաշմիրի պատճառով։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ պատրաստ է օգնել անհրաժեշտության դեպքում, տեղեկացնում է Reuters-ը։

Թրամփն ավելի վաղ առաջարկել էր որպես միջնորդ հանդես գալ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ վիճելի Քաշմիր հիմալայան շրջանի հարցում։

Նա այս հարցը քննարկել է Ֆրանսիայում, G7-ի գագաթաժողովի շրջանակում, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Թրամփի խոսքով՝ Մոդին հավաստիացրել է, որ վերահսկում  է իրավիճակը։ Մոդին, հանդես գալով Թրամփի հետ միասին, ասել է, որ Քաշմիրը երկկողմանի խնդիր է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ։