Ֆրանսիան հրապարակել է կարճ հայտարարություն «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ, բայց այս անգամ պաշտոնական հաղորդագրություն բոլոր մասնակիցների անունից չի եղել, ինչը վկայում է մասնակիցների տարաձայնությունների մասին, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։

Հայտարարությունում լուսաբանվում են այնպիսի թեմաներ, ինչպիսին են Իրանը, Լիբիան, Ուկրաինան եւ Հոնկոնգը։ Փաստաթղթում նշվում է, որ յոթ մասնակից երկիր կողմնակից է բաց եւ ազնիվ միջազգային առեւտրի սկզբունքներին եւ համաշխարհային տնտեսական կայունությանը։

Հայտարարությունում նաեւ ասվում է, որ «Մեծ յոթնյակի» անդամները ցանկանում են զգալի փոփոխություններ ունենալ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում, որպեսզի այն ավելի արդյունավետ դարձնեն մտավոր սեփականության պաշտպանության համար, ավելի արագ կարգավորել վեճերը եւ վերացնել անարդարացի առեւտրային գործունեությունը։