Վրաստանն ու Թուրքիան քննարկում են սահմանի հատման կարգի մեղմացման հարցը, ինչը թույլ կտա երկու երկրների քաղաքացիներին հատել սահմանը միայն անձը հաստատող փաստաթղթերով:

«Այդ հարցը դրվել է Թուրքիայի արտգործնախարարի վերջին այցի ժամանակ: Այդ ժամանակվանից քննարկվում է մեղմացված ռեժիմը»,- հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն մարտի 28-ին կայացած ճեպազրույցում, հաղորդել է «Նովոստի-Գրուզիան»:

Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, որ անհրաժեշտ է կարգավորել տեխնիկական խնդիրները: Մասնավորապես սահմանին անձը հաստատող ազգային փաստաթղթերի ընթերցման հարցը: Ենթադրվում է, որ հարցը լուծվելու է առաջիկա ամիսներին: