Սիրիայի տարածքում Reuters գործակալության երկու լրագրողներ  անհետ կորել են: Այս մասին հայտնել են հենց նույն բրիտանական գործակալության աշխատակիցները։

 Reuters-ի երկու լրագրողներ, ովքեր լիբանանյան ծագում ունեն, մի քանի օր Սիրիայում աշխատելուց հետո, մարտի 26-ի երեկոյան պատրաստվում էին վերադառնալ Լիբանան: Նրանց հետ կապը կտրվել է, մոտավորապես այն ժամանակ, երբ սահմանը հատելուն մնացել էրմեկ ժամ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ինչպես հաղորդում է գործակալության գլխավոր խմբագիր Սթիվեն Ադլերը, ինքը դիմել է Սիրիայի իշխանություններին` խնդրելով օգնել կորած թղթակիցներին գտնելու հարցում:

Ադլերը հայտարարել է նաեւ, որ ծրագրում է անձամբ մեկնել Դամասկոս, որպեսզի տեղում ծանոթանա ստեղծված իրավիճակին։