Օգոստոսի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժինն ազատազրկված անձանց զբաղվածությունն ու ազատ ժամանակն արդյունավետ եւ նպատակային օգտագործելու, ինչպես նաեւ վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում կազմակերպեց եւս մեկ սպորտային միջոցառում՝ շաշկու մրցաշար, որին մասնակցեց 41 դատապարտյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը: