ԱԻՆ «911» ծառայությունը այսօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 11:47-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Գ. Հարությունյան փողոցի թիվ 19 տան բակի և Ազգային ժողովի վերահսկիչ պալատի միջև գտնվող միջանկյալ պարսպի քարերի մի մասը ընկել է, իսկ մյուս մասը՝ թուլացել. առկա է ընկնելու վտանգ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻն լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը արձանագրել է վերոնշյալ տան սեփականատեր Լարիսա Մ.-ի ահազանգում նշված խնդրի հավաստիությունը:
Դեպքի մասին տեղեկացվել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչը։





























