Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ուղեւորվել է փոթորկվող անտառային հրդեհների գոտի եւ անձամբ է մասնակցել բռնկման օջախների մարմանը, հայտնում է Agencia Boliviana de Información-ը:
Գործակալության տեղեկություններով՝ պետության ղեկավարը նախագահին առընթեր նախարար Խուան Ռամոն Կինտանայի եւ պաշտպանության նախարար Խավիեր Սավալետայի հետ ուղեւորվել է Սանտա Կրուս դեպարտամենտի Չիկիտանիա շրջան: «Մենք վայրէջք են կատարել ուղղաթիռով, եւ ինչպես տեսաք, մարել ենք բռնկման 4 ոչ մեծ օջախ: Բայց կարծում եմ, որ շոգի պատճառով դրանք կարող են նորից բռնկվել»,- արվարձանային Սանտա Ռոսա կոմունա այցելելու ժամանակ ասել է նախագահն իրեն ուղեկցող լրագրողներին:
Պետության ղեկավարը նշել է, որ քամիների պատճառով որոշ գոտիներում կրակը նորից տարածվել է ծառերի վրա, որտեղ հրդեհը չեզոքացվել էր: «Մենք շարունակում ենք ուղարկել հրշեջների եւ կամավորների, ինչպես նաեւ զինվորների եւ ոստիկանների»,- ասել է Մորալեսը:
Բոլիվիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Սանտա Կրուս դեպարտամենտում կրակն ընդգրկել է 700 հազար հեկտարից ավելի անտառ: Շրջակա միջավայրի պահպանության նախարար Կառլոս Օրտունյո Յանյեսի տեղեկություններով՝ օգոստոսի 17-25-ը բռնկման օջախների թիվը 8400-ից կրճատվել է մինչեւ 500-ի:
Մասշտաբային անտառային հրդեհների են բախվել նաեւ Բրազիլիայում եւ Պարգվայում: Տիեզերական հետազոտությունների բրազիլական ազգային ինստիտուտի տվյալներով՝ հունվարից օգոստոս հրդեհները ոչնչացրել են Ամազոնիայի 1,8 մլն հեկտարից ավելի անտառ:





























