Մեքսիկայում բարում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մահացել է առնվազն 23 մարդ, եւս 13-ը ծանր վնասվաքներ է ստացել, նշված է Վերակրուս նահանգի գլխավոր դատախազության Twitter-յան էջում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի ուշ երեկոյան El Caballo Blanco բարում, որը գտնվում է Վերակրուս նահանգի Կոացակոալկոս քաղաքում:
«Բարում հրդեհի հետեւանքով 23 մարդ է մահացել՝ 8 կին եւ 15 տղամարդ: 13 մարդ ծանր վնասվածքներ է ստացել, որոնք տարբեր բուժհաստատություններում արդեն բժշկական օգնություն են ստանում»,- նշված է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ ներկայումս տեղի իշխանությունները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները եւ հրդեհի առաջացման պատճառները: Նահանգի դատախազությունը նաեւ փորձում է պարզել, թե արդյո՞ք տեղի ունեցածը «հարձակման հետեւանք» է:
Razon պարբերականը հայտնում է, որ հրդեհը սկսվել է բարի վրա Մոլոտովի կոկտեյլի կիրառմամբ հարձակումից հետո: Այս վարկածը իշխանություններն առայժմ չեն հաստատել:
#InfoChiapasMX | Suman 23 víctimas fatales y 13 lesionados de gravedad, tras ataque a bar "El Caballo Blanco" en Coatzacoalcos, Veracruz. pic.twitter.com/kJ92pynJHn
— InfoChiapasMX (@InfoChiapasMX) 28 августа 2019 г.





























