Ադրբեջանում տասնյակ մարդիկ հայտնվել են հիվանդանոցում հարսանեկան խնջույքից հետո։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, գլխավոր դատախազությունը պարզում է կատարվածի հանգամանքները, հարուցվել է քրեական գործ։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Հարսանեկան արարողությունից հետո, որին մասնակցում էր մոտ 400 հյուր, 57 մարդ (այդ թվում՝ 24 կին, մեկ անչափահաս) դիմել է բուժհաստատություններ վատ ինքնազգացողության պատճառով։ Նրանք սննդային թունավորման են ենթարկվել։ Տուժածների մեծ մասը, առաջին օգնություն ստանալով, տուն է ուղարկվել։