Օգոստոսի 28-ին, ժամը 13:32-ին ԱԻՆ «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ աղբամանի մեջ, հայտնաբերվել է նռնակ։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: