Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել են Aurus լիմուզին նվիրել, ինչպիսին ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է Lenta-ն։

Դա տեղի է ունեցել Էրդողանի եւ Պուտինի ՄԱԿՍ ավիասրահ այցելության ժամանակ, որը բացվել է Մերձմոսկվայում։ Դիտելով նոր ներկայացուցչական ուղղաթիռը, որն ունի այնպիսի սրահ, ինչպես նախագահի ավտոմեքենան, Էրդողանը հետաքրքրվել է դրա արժեքով։ «Ութ միլիոն դոլար, բայց հաշվի առնելով այն, որ մեքենան նվեր ենք տալու»,- պատասխանել են նրան։ Նման առաջարկին Թուրքիայի նախագահը համաձայնել է։

Նախօրեին Պուտինն իր թուրք պաշտոնակցին ցույց էր տվել Aurus լիմուզինը։ «Թուրքիայի նախագահին ասացին լիմուզինի գինը՝ 18 մլն ռուբլի, նա խոստացավ մտածել»,- իր Telegram-ալիքում գրել է Կրեմլյան պուլի լրագրող Դմիտրի Սմիռնովը։

Aurus-ի ներկայացուցչական մեքենաների ընտանիքը բաղկացած է լիմուզինից, սեդանից եւ մինիվենից։ Փոխադրամիջոցների շարքը համալրել են լյուքս դասի ուղղաթիռով։