Արարատի մարզի Ոստան գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։
Օգոստոսի 28-ին, ժամը 00:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«ՎԱԶ-21010» մակնիշի (վարորդ՝ Վարդան Ս., ծնված 1974 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:





























