Ուզբեկստանի ավտոտեսուչները չեն ճանաչել երկրի ՆԳ նախարարին եւ ճանապարհային երթեւեկության խախումը համաձայնել են ներել նյութական փոխհատուցման դիմաց։
Միջադեպը տեղի է ունեցել Տաշքենդից Սամարղանդ ճանապարհին։ Նախարարը վարորդի հետ երթեւեկելիս է եղել անձնական ավտոմեքենայով, երբ արագությունը գերազանցելու համար ավտոտեսուչները կանգնեցրել են մեքենան։
Վարորդը 3 դոլարի չափով կաշառք է առաջարկել։ Օրինապահները համաձայնել են վերցնել գումարը՝ չնկատելով, որ մեքենայում է Ուզբեկստանի ՆԳ նախարարը։
Միջադեպի արդյունքում պաշտոնից զրկվել են ճանապարհապարեկային ծառայության երկու տեսուչներ, ինչպես նաեւ մի քանի բաժանմունքների պետեր։




























